Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

05 հուն 2017 12:05

Ազատավեք դեմքի մազերից բնական բաղադրատոմսով

Թերևս, ամեն մի կնոջ ծանոթ է դեմքի անցանկալի մազերի դեմ «անվերջանալի» պայքարը: Թեև ներկայում կան բազմաթիվ տարբերակներ դրանցից ազատվելու համար, այնուհանդերձ միշտ չէ, որ այդ պրոցեդուրաները մատչելի են ու ցանկալի արդյունք են տալիս: 
 
Healthy Life Land կայքն առաջարկում է միանգամայն բնական միջոց, որի կիրառման դեպքում կարելի է տան պայմաններում երկար ժամանակով լուծել դեմքի մազածածկույթի հարցը: 
 
Դրա համար հարկավոր է վերցնել 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և 2 ճաշի գդալ վարսակի ալյուր: Խառնեք բոլոր բաղադրիչները, ու ստացված զանգվածը քսեք նախապես մաքրված դեմքին: Քսուքը պահեք 15-20 րոպե, հետո լվացեք դեմքը գոլ ջրով: Այս գործողությունը խորհուրդ է տրվում կրկնել առնվազն շաբաթական 2-3 անգամ: Պրոցեդուրայի կանոնավոր կիրառման դեպքում կարելի է շատ երկար ժամանակով 1 ամսում վերացնել բոլոր մազերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր