Շիրակի թեմը կանգնած է Միքայել Սրբազանի կողքին, այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը          Թմրանյութի կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը       Ռուսաստանը հիմնավորված է համարում Մինսկի խումբը լուծարելու որոշումը    

07 հուն 2017 17:48

Ուզում եմ հասկանալ՝ քաղաքական կամքը «պոզով-պոչո՞վ» է լինում. Արփինե Հովհաննիսյան

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհանննիսյանն անդրադառնալով Ազդարարների ինստիտուտին նշեց, որ այդ մարդիկ «գործ տվողներ» չեն:

«Այդ մարդիկ կարող են նպաստել երկրում լուրջ հանցագործությունների բացահայտմանը։ Եթե բավարար չափով բառերը բավարար չեն, ուրեմն՝ այլ եզրույթ օգտագործենք»,- մասնավորապես ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող օրենքներին՝ ԱԺ փոխխոսնակն արեց հետևյալ դիտարկումը. «Քաղաքական կամքի բացակայությո՞ւն եք համարում այն, որ ԱԺ-ում քննարկում ենք այս օրենքները։ Ուզում եմ հասկանալ՝ քաղաքական կամքը «պոզով-պոչո՞վ» է լինում։ Բնականաբար, ես երեսպաշտ չեմ լինի՝ ասելով, թե դա բավարար է. միայն սա բավարար չէ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր