«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

08 հուն 2017 11:36

Այ տեսնու՞մ եք այն դատարկ աթոռը, դրա փոխարեն ո՞վ ա սեղմել կոճակը. Հին ավանդույթներ ԱԺ-ում

Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 8-ին, արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները գրանցումը ոչ սովորականի նման էր. նրանք 3 անգամ գրանցվեցին: Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբոլյանը կոչ արեց ներկա պատգամավորներին գրանցվել, գրանցման էկրանին ցույց տվեց՝ 80 պատգամավոր, քվորումն ապահովված է: Սակայն, պարզվեց, որ դահլիճում ավելի շատ պատգամավոր կա, քան գրանցվել են:

Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ վերագրանցում տեղի ունեցավ եւ այս ագնամ գրանցման էկրանին երեւաց 83 գրանցված պատգամավոր, սակայն, նախագահին կողքից հուշեցին՝ 84 եւ Արա Բաբլոյանը հայտարարեց՝ գրանցվել է 84 պատգամավոր: Սակայն, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացակա պատգամավորների փոխարեն գրանցման կոճակ սեղմողներ են եղել եւ պահանջեց վերականգնել գրանցման էկրանի վրա գրանցումների պատկերը:


«Այ տեսնու՞մ եք այն դատարկ աթոռը, դրա փոխարեն ո՞վ ա սեղմել կոճակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արա Բաբլոյանը կոչ արեց պատգամավորներին կրկին գրանցվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր