ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

08 հուն 2017 17:23

Ինչո՞ւ հետաձգվեց «Սասնա ծռերի» առաջին դատական նիստը. տեսանյութ

«Սասնա ծռեր» գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանի դահլիճում չապահովվեց լռություն: «Սասնա ծռերի» անդամները դահլիճ մտան հարազատների վանկարկումների, ծափերի ներքո:

Դատավորի՝ ոտքի կանգնելու հորդորին ի պատասխան «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին՝ պատճառաբանելով, որ իրենք այդ կառույցը չեն համարում որպես դատարան և, ըստ նրանց՝ ժողովուրդն իրենց չի դատում, Քրեական օրենսգիրքն իրենց չի վերաբերում:

Դատական նիստը կկայանա հունիսի 21-ին՝ ժամը 12.30-ին:
Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր»-ի աջակիցները Երևանի Ազատության հրապարակից  բողոքի երթով եկել էին Էրեբունու առաջին ատյանի դատարան, սակայն ոստիկանները բոլորին թույլ չին տվել մտնել դատարանի դահլիճ՝ բացատրելով, որ միայն հարազատները կարող են ներս մտնել, դահլիճում 40 հոգու տեղ կա միայն, որորնք արդեն զբաղված են: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր