Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

11 հուն 2017 21:05

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի գաղտնիքը. Լուսանկարներ

Քանոնահարուհի  Մարիաննա Գևորգյանի գաղտնիքը. Լուսանկարներ- Ո՞րն է  քանոնահարուհի  Մարիաննա Գևորգյանի երաժշտության գաղտնիքը:
-Իմ երաժշտության գաղտնիքը ես եմ՝  իմ ողջ էությամբ, իմ անցած ուղիով, իմ կրթությամբ ու դաստիարակությամբ, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ, ինչու չէ նաև հիասթափություններով ու անկումներով, հաջողություններով ու ձեռք բերումներով։
- Ձեր գործիքը շատ համահունչ է ձեզ, իսկ երբևէ մտածե՞լ եք այլ մասնագիտության մասին:
 -Շատ շնորհակալ եմ,  թե կյանքում,  թե  իմ մասնագիտության մեջ ես շատ հավատարիմ եմ, ունեմ սկզբունքներ ու շատ հաստատուն եմ։ Այսօր վստահ կարող եմ ասել, որ իմն է և ի վերուստ է։
- Կյանքում գոյություն ունի նման բան՝ մարդիկ որոնց հեշտությամբ է տրվում և մարդիկ որոնք դժվարությամբ են ձեռք բերում, ո՞րն է ձերը։
- Օ՜ ինձ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվել, մեծ դժվարությամբ եմ ձեռք բերում ու շատ եմ արժևորում։ 
-Հեշտ է արդյո՞ք ներկայացնել ազգային նվագարան:
 -Իհարկե ոչ, որովհետև ես քանոնով ներկայացնում եմ մեր ազգի պատմությունն ու դարավոր ուղին։ Պետք է հասունություն,  հոգու անսահման բարություն ու ազնվություն, որպեսզի մաքուր ու անաղարտ կերպով ներկայացնես մեր տաղերն ու հնագույն երաժշտությունը։
Պետք է ապրես, որ ապրեցնես։
- Ի՞նչն է այսօր մեզ պակասում
-Բացերը շատ են… իմ ցանկությունն է, որ մարդիկ միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով լինեն, բարի ու կամեցող:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր