Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

12 հուն 2017 14:06

Գագիկ Բեգլարյանը վստահ է, որ տաքսու վարորդներն իրենից շատ գոհ են

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ տաքսի ծառայությունների վարորդներն իրենից գոհ են: Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հարցին, թե շատ վարորդներ հենց նրան են մեղադրում իրենց շատ խնդիրների համար, նա պատասխանեց. 

«Եկեք մենք հիմա 10 տաքսու վարորդի հանդիպենք, հարցում անենք, տեսեք՝ ինչքան ինձանից գոհ են, որովհետեւ, երբ ժողովրդի հետ ես աշխատում, որոշ մասսա կա, որոնք միշտ դժգոհ են: Եթե տաքսու վարորդների 10-15 տոկոս մարդ ընդհանուր դաշտում չեն փորձել աշխատել ու դժգո են, չի նշանակում, որ տաքսու վարորդները դժգոհ են, ի տարբերություն ձեզ, ես ամեն օր Երեւան քաղաքում քայլում եմ, շփվում եմ մարդկանց հետ ու լավ գիտեմ»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր