Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 հուն 2017 16:20

Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց

 Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց
Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, որն սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վրաերթի պահին ղեկին գտնվել է Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր