Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել          Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց       Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ    

15 հուն 2017 12:30

Հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության

Հայաստանյան վերջին ընտրությունները ջրբաժան են լինելու եւ արդեն հաջորդ ընտրություններն ավելի գոհացնող են լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ հետխորհրդային մյուս  երկրների հետ համեմատած՝ Հայաստանում ընտրական գործընթացներն ավելի լավ վիճակում են:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ընթացքին, Սվիտալսկին նշեց. «ԵՄ նախնական զեկույցում նշվել է, որ եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու եւ սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: Բուժհաստատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են  դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երեւույթներ են, որոնք պետք է վերացվեն: Հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության: Հայաստանում աշխատելու երկու տարիների ընթացքում հասկացել եմ, որ հայերը գենետիկորեն ազատություն են ուզում, քաջ են այդ պայքարում»:


Նրա խոսքով, «Ընտրական օրենսգրքի» քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն գրանցվեց, երբ ընդդիմությունը եւ իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ եւ քննարկել խնդիրները. «Բայց ուղերձը պետք է հստակ լինի. Կոնսենսուսը Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցի՞ն, թե՞ ոչ: Եկեք իլյուզիաներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունը օգտվի, իր շահերին ծառայի»,-ընդգծեց Սվիտալսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր