«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին          Տեսանյութ.Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք Կիրանց․ ՔՊ-ականը՝ Վազգեն Մանուկյանի մասին       Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել    

15 հուն 2017 17:30

Ո՞վ չգիտի Հայաստանում ով է զբաղվում կոռուպցիայով, և ինչ է նշանակում հայկական կոռուպցիա. Տեսանյութեր

Ո՞վ չգիտի Հայաստանում ով է զբաղվում կոռուպցիայով, և ինչ է նշանակում  հայկական կոռուպցիա. ՏեսանյութերՀայացք մամուլի ակումբում ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը խոսեց ներքին և արտաքին քաղաքականության շուրջ:
Խոսելով խարհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին Հովհաննես Իգիթյանն ասաց.«Թվում է, թե շատ հաճելի հնչող հասկացություն է՝ խորհրդարանական կառավարում, բայց իրականում ընտրված ձևը լավագույնը չէ ու Հայաստանին չի համապատասխանում: Ցանկացած կառավարման ձև պետք է առաջ տանի քաղաքական գաղափարներն ու քաղաքականության մեջ լավագույն մարդկանց: Նույնիսկ ՀՀԿ-ից լավագույնները չեն անցել խորհրդարան, այլ ռեյտինգային պատգամավորները, որոնք ընդհանրապես քաղաքական գործիչ չեն կարող լինել: Այն մարդիկ, որոնք իրենց համարում էին ՀՀԿ-ի դեմքը, թող փորձեին՝ գնային և ընտրվեին ընտրատարածքում: Սկսած ԱԺ նախագահից, տեղակալներից՝ թող գնային, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի հետ փորձեին ընտրվել։ Թող Արփինե Հովհաննիսյանը կամ Դավիթ Հարությունյանը, որը հայրն է այս ընտրական համակարգի, փորձեին գնալ և որևէ ընտրատարածքում իրենց կուսակից ընկերների հետ ընտրվել»։
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի գործոնին Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Մենք տեսել ենք բազմաթիվ հաճելի կամ լավ հագնված մարդկանց, բայց ընտրատարածքներում մենք տեսնում էինք՝ ինչպես էին հավաքում ձայները։ Հիմա դուք ուզում եք ասել, որ Կարեն Կարապետյանի խոսելու պատճառով ՍԱՍ-ի Արտակը ձա՞յն է հավաքել։ Այսինքն՝ Կարապետյանը քարոզում էր, որ այդ մարդիկ անցնեի՞ն։ Դա ձևականություն էր ուղղակի, մեկը խոսում էր, ու տպավորություն ստեղծվում, թե լավ խոսքերով կարելի է ձայն հավաքել պառլամենտում»։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդունված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և Ազդարարների ինստիտուտի ներդրման մասին օրենքի նախագծին, նա նկատեց.
 
«Կոռուպցիայի դեմ պայքարը կապում են ինչ-որ տեղեկությունների հետ, որոնք պետք է իրենց հայտնեն մարդի՞կ։ Ո՞վ չգիտի Հայաստանում ով է զբաղվում կոռուպցիայով, և ինչ է նշանակում  հայկական կոռուպցիա։ Դա այն է, երբ մարդն օգտագործում է իր կապերը կամ շահագրգռում է իշխանություններին՝ օրինական կամ անօրինական գործողություններ կատարելու համար։ Մեր ընտրական համակարգը հենց թելադրում է կոռուպցիա: Հիմա այստեղ ազդարարի ինստիտուտ ունենալն ինչի՞ համար է, Հայաստանում ամեն ինչ պարզ է, և այս մարդիկ այսօր ՀՀ քաղաքականությունն են առաջ տանում. այն մարդիկ, որոնց դեմ ուղղված է այս պայքարն ու այս օրենքը»։
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլին, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Բանակցային գործընթացի կարգավիճակը փոխվել է: Ադրբեջանի դիրքորոշումը չի համընկնում որևէ փաստաթղթի հետ, լինի դա Կազանյան, թե Մադրիդյան: Ադրբեջանի համար լուծել հակամարտությունը՝ նշանակում է հայերից ազատել ԼՂՀ-ն: Սա հնարավոր չէ անել ռազմական ճանապարհով: Այդպես կարելի է հարյուր զոհ տալ, երկու գյուղ ավերել, բայց ոչ ավելին»: Փորձագետը կարծում է, որ առաջիկայում էլ Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների կդիմի, իսկ թե ինչ ծավալի՝ դժվար է ասել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր