Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը          Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին       Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն    

16 հուն 2017 19:50

Գիտնականները հայտնել են «երիտասարդացման նոր էլիքսիրի» մասին

 Գիտնականները հայտնել են «երիտասարդացման նոր էլիքսիրի» մասին
Ամերիկացի գիտնականները հայտնել են կյանքի տեւողության մեծացման հեռանկարային մեթոդի մասին, որն ապագայում կօգտագործվի: Հետազոտությունը հրապարակվել է Cell ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ մարդիկ կկարողանան աղիքային բակտերիաներից ստացված սննդային հավելումներ ընդունել: Մասնագետների հետազոտության համաձայն՝ արդեն այսօր գոյություն ունեն միկրոօրգանիզմների շտամներ, որոնք նպաստում են քաղցկեղային ուռուցքների աճի եւ բետա ամիլոիդների (միացություններ, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ) կուտակման դանդաղմանը:

Գիտնականները համանման եզրակացության են հանգել՝ ազատ շարժվող կլոր որդերի (Caenorhabditis elegans) վրա կատարած փորձերով. պարզագույն օրգանիզմ, որը մոդելավորում է մարդու ծերանալը: Որդերի օրգանիզմում աղիքային ցուպիկ է պարունակվում,  եւ գիտնականները հետեւել են այս բակտերիայի մոտ 4 հազար գեների ակտիվությանը: Դրանցից 29-ի հեռացումը մեծացրել է կլոր որդերի կյանքի տեւողությունը, իսկ 12-ի ակտիվացումը կապված է եղել քաղցկեղային ուռուցքների աճի դանդաղման եւ բետա ամիլոիդների կուտակման կանխման հետ:

Հետազոտողները ենթադրում են, որ այս արդյունքների վրա հիմնվելով՝ ապագայում հնարավոր է ծերացման պրոցեսը դանդաղեցնող բակտերիալ դեղամիջոցների մշակումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր