ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հուն 2017 16:30

Սերժ Սարգսյանը ԱԺ նիստին իր ելույթը հնչեցրեց ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող նախագահ. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը ԱԺ նիստին իր ելույթը հնչեցրեց ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող նախագահ.  Նիկոլ ՓաշինյանԱԺ նիստին այսօր Կառավարության ծրագրի քննարկմանը Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, կրկին անդրադառնալով 2018թ. ՀՀ հնարավոր վարչապետի թեմային, նշեց. «Վարչապետ Կարեն Կարապետյանը խաչաձեւ հարցաքննությունից հետո ընդամենն ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ: Այդ կարգավիճակին պատրաստ է նաեւ Սերժ Սարգսյանը, ինչու չէ՝ նաեւ Վիգեն Սարգսյանը: Ի դեպ, մայիսի 18-ին Սերժ Սարգսյանը ԱԺ նիստին իր ելույթը հնչեցրեց ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող նախագահ»:  

Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ Կառավարությունը ներկայացված այս ծրագրի հետ ընդհանրապես կապ չունի. «Դա են վկայում մասնավորապես ԱԺ փոխխոսնակի ելույթը, որտեղ նա բազմաթիվ հղումներ արեց տարբեր ելույթների, բացի վարչապետինից: Այս ծրագիրը իմաստ կունենա մի պարագայում, եթե վարչապետը հստակ հայտարարի՝ ով է ինքը, ինչպիսի դերակատարում է իրեն վերապահում, երբ 2018թ. իշխանության տրանսֆորմացիա տեղի ունենա: Արդյոք այս ընթացքում Կարեն Կարապետյանի քայլերն ուղղվա՞ծ էին Սերժ Սարգսյանի վերարտադրության ապահովմանը: Ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալուց հետո Կարեն Կարապետյանը հիմա, ըստ էության, քաղաքական ֆիասկոյի առաջ է. մեկ ձեռքի մատների կեսը բավարար է հաշվելու համար, թե քանի մարդ ունի վարչապետը կառավարությունում: Ամեն ինչ նման է նրան, որ ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի ներկայացումն էր այսօր, այլ նրա հրաժեշտի մեկնարկը: ՀՀԿ ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում հստակ է դա՝ Մավրը արել է իր գործը, Մավրը պիտի հեռանա»:

 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կարեն Կարապետյանը պետք է հստակ պատասխանի հետեւյալ հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել փոխվարչապետ կամ նախարար. «Կարեն Կարապետյանը, 2016թ. դառնալով վարչապետ, գիտեր, որ 2018թ. Սահմանադրական փոփոխություններից հետո իշխանության տրանսֆորմացիա էր լինելու, արդյոք  չունեի՞ն պայմանավորվածություններ, իսկ եթե կան, ինչո՞ւ են դրանք գաղտնի պահվում ԱԺ-ից ու ժողովրդից: Հիմա ճիշտ պահն ու տեղն է, որ ասվի, քանի որ սա նաեւ ազգային անվտանգության խնդիր է: Հիմա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է՝ ո՞վ է 2018թ. ՀՀԿ կամ կոալիցիայի վարչապետը: Նման սպասումները նեգատիվ են: Քաղաքական պրոցեսները տանել մաֆիայի կանոններով, դա հակասում է ՀՀ շահերին: Հետաքրքիր է իմանալ նաեւ՝ էլ ո՞վ է պատրաստ ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Մի թեկնածու կա արդեն՝ ի դեմս Կարեն Կարապետյանի»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր