Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

23 հուն 2017 13:20

Բնական քսուք, որը կօգնի մի քանի օրում ազատվել սպիներից ու ձգվածքներից

Բնական քսուք, որը կօգնի մի քանի օրում ազատվել սպիներից ու ձգվածքներիցՍպիներն ու ձգվածքները կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում և դառնալ բազմաթիվ բարդույթների առաջացման պատճառ: Մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից, դարձնել քիչ նկատելի կամ գոնե քողարկել և հսկայական գումարներ են վատնում տարատեսակ քսուքների և դեղամիջոցների համար, սակայն այս խնդրից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցներով: 

Բնական քսուքի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել նույնիսկ հին սպիներից: Բացի այդ, սա հիանալի միջոց է՝ ձգվածքներից ազատվելու համար: 

Բաղադրությունը.
·դդմի սերմեր,
·ձվի կեղև,
·ձիթայուղ կամ նշի յուղ: 
Պատրաստման եղանակը.
Նախապես չորացրած ու մաքրած դդմի սերմերը սրճաղացով մանրացնել և խառնել մանրացրած ձվի կեղևին (1:1 հարաբերակցությամբ): Կարելի է պարզապես հավասար քանակությամբ բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և միասին մանրացնել, մինչև ստացվի համասեռ փոշի: Այնուհետև հարկավոր է ստացված խառնուրդին ավելացնել այնքան բուսական յուղ, որ ստացվի թանձր մածուկ:  Ստացված խառնուրդը հարկավոր է օրական երկու անգամ քսել սպիի վրա և ծածկել այն բինտով: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել մեկ ամիս շարունակ, սակայն արդյունքն արդեն նկատելի կլինի ընդամենը երկու շաբաթ անց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր