Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

23 հուն 2017 20:10

Ջորջ Քլունին վաճառում է տեկիլայի բիզնեսը. որքա՞ն արժե այն

Ջորջ Քլունին վաճառում է տեկիլայի բիզնեսը. որքա՞ն արժե այն
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին իր գործընկերների հետ կվաճառի տեկիլայի «Casamigos» բրենդը բրիտանական ալկոհոլային «Diageo» արտադրությանը մեկ միլիարդ դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times»-ին:

Ինչպես հայտնի է դարձել, «Diageo»-ն մտադիր է վճարել 700 միլիոն դոլարը գործարքը կնքելուց հետո և 300 միլիոն դոլարը՝ 10 տարվա ընթացքում:
Նշվում է, որ Քլունին հիմնադրել է «Casamigos» բրենդը Սինդի Քրոուֆորդի ամուսին Ռանդ Ջերբերի և ձեռներեց Մայք Մելդմանի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջ և Ամալ Քլունիներն այցելել են Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր