Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

24 հուն 2017 20:25

Նոստրադամուսի գուշակությունը

 Նոստրադամուսի գուշակությունը
Ֆրանսիացի մեծ պայծառատես Նոստրադամուսը բազմաթիվ մարգարեություններ է արել, որոնց իմաստը հասկանալի է դառնում միայն դրանց իրագործվելուց հետո: Այս մասին գրում է «Rambler.ru»-ն:
Անցած դարում հետազոտողները հայտնի պայծառատեսի կանխատեսումները վերածել են քառյակների: Հատկանշական է, որ այնտեղ մեծ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի վերաբերյալ գուշակությունները: Այսպիսով՝ ո՞ր մարգարեություններն են արդեն կատարվել և ի՞նչ է սպասում մեզ ապագայում:

Կյանքը այս արտասովոր մարգարեի եղել է բավականին հաջողված: Լինելով լայնախոհ, գիտական հետազոտությունների հեղինակ,  Միշել Նաստրադամուսը հարգված է եղել հասարակության մեջ: Նա եղել է  ընտանիքի պատկառելի հայր, սակայն պատմության մեջ իր անունը հիշատակվել է իր  ապագայի գուշակությունների, քառյակների շնորհիվ:
Մարգարեն ապրելով 16-րդ դարում գուշակել է քիմիական և կենսաբանական զենքերի, միջուկային ռումբերի, սուզանավերի, տարեր մեքենաների և մեխանիզմների ստեղծումը:
Սակայն կան հակասություններ, որոնք իրականում կապված չեն Նաստրդամուսի անվան հետ: Ֆրանսիայում շատ մեկնաբաններ օգտագործելով նրա անունը հայտարարեցին, որ 2012 թվականին լինելու է աշխաչհի վերջը: Սակայն դա, բնականաբար, տեղի չունեցավ:
Միջնադարյան Եվրոպան գրեթե ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին, և բնականաբար այդ երկրի մասին խորը ուսումնասիրությունը նաստրադամուսը չէր կարող կատարել, բայց, ինչպես պարզվում է՝ նա շատ բան գիտեր:

«Russia» բառը նա մեկ անգամ չի որ կիրառել է իր քառյակներում: Նա այդ երկիրը անվանում էր Սլավոնական, «Aquilon», վերջինս նշանակում է հյուսիսային քամի: Այդ հեռավոր և խորհրդավոր երկրում , որտեղ փչում էր այդ քամին, հռոմեացիները անվանել են «Aquilon»:
Զարմանալի է, որ միջնադարյան Եվրոպայում ապրող բնակիչը այդքան հնչեցնում և շոշափում էր իր քառյակներում Ռուսաստանի անունը: Ամենայն հավանականությամբ նա գուշակել է Ռուսաստանի դերը համաշխարհային քաղաքակն ասպարեզում:

Նաստրադամուսը խոսել է Իվան IV Սարսափելիի կյանքի, նրա բարդ բնավորության և միապետի կանանց և երեխաների ճակատագրի մասին: Աստղագետը կանխատեսել է Դմիտրի Իվանովիչի կամ Կեղծ Դմիտրիի ասպարեզ գալու, Նիկոն պատրիարքի եկեղեցական բարեփոխումների, Պետրոս առաջինի վերափոխման , Նիկոլայ երկրորդի դժախտ ճակատագրի մասին: Խորհրդային ժամանակաշրջանը ևս նշել է պայծառատեսը: Նա խոսել է Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքի և երկրորդ համաշխարհային պատերազմում ռուսական կողմի հաղթանակի մասին: 

Իսկ թե ինչ է սպասվում Ռուսաստանին ապագայում Նոստրադամուսը կարծում է, որ գալու է Ռուսաստանի «ոսկե դարը»: Տարբեր կանխատեսումներով կարծում են, որ դա կլինի 2025 թվականին, իսկ որոշներեն էլ կարծում են, որ այն հնարավոր է սկսվի 2035 թվականին:

Ըստ Նոստրադամուսի «Ոսկե դարից» հետո Ռուսաստանը կդառնա աշխարհի հոգևոր կենտրոնը, կառաջանա նոր կրոն որը ուրախություն կբերի մարդկանց, սակայն ամենի մեջ ամենաարժեքավորը կլինի աշխատանքը: Կհայտնաբերվի նոր էներգետիկ աղբյուրներ, բժշկությունը կզարգանա, կլուծվեն շատ այլ խնդիրներ: Եվ այս ամենը կկատարվի Ջրհոսի դարաշրջանի ժամանակ: Այս աստղային նշանը ավանդաբար կապված է Ռուսաստանի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր