Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

05 հուլ 2017 15:10

20 սովորույթ, որոնք կտրուկ կփոխեն ձեր կյանքը

1. Սկսեք օտար լեզու սովորել: Սովորեք ամեն օր, գոնե կես ժամ:

2. Երկու օրը մեկ անգամ հավաքեք բնակարանն ու դեն նետեք անպետք բաները:

3. Հրաժարվեք համակարգչային խաղերից: Դրանք փչացնում են աշխարհընկալումն ու նորմալ մարդկանց կորսված դարձնում:

4. Հրաժարվեք արագ սննդից ու վնասակար այլ ուտելիքից: Սկսեք ճիշտ սնվել:

5. Առավոտյան մարզանք արեք:

6. Փորձեք ամեն օր միեւնույն ժամին քնել ու արթնանալ:

7. Ճաշեք միեւնույն ժամին: Օրգանիզմը ձեզ շնորհակալություն կասի:

8. Առնվազն 8 ժամ քնեք: Դա շատ կարեւոր է ինքնազգացողության համար:

9. Տնտեսեք գումարը: Սկսեք խնայել ճամփորդության համար: Այլ երկրներ ուղեւորությունն ընդլայնում է աշխարհայացքը:

10. Միայն լավ բանի մասին մտածեք, անպայման կկատարվի: Հաճախ ժպտացեք:

11. Ձեր հաջողությունների օրագիր պահեք: Երեկոյան գրառեք ձեր ձեռքբերումները: Ցանկացած ձեռքբերում, նույնիսկ ամենափոքրը:

12. Սկսեք ճիշտ գրքեր կարդալ, որոնք փոխում են կյանքը:

13. Համացանցին տրամադրեք օրական մեկ ժամից ոչ ավելի:

14. Ուտելուց 10-15 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմեք: Օրական առնվազն 2 լիտր ջուր խմեք: Ձեզ ավելի լավ կզգաք:

15. Զբաղվեք ձեր մարմնով: Այրեք ճարպերն ու մկանների զանգված զարգացրեք:

16. Գտեք ձեր նպատակների նկարներն ու փակցրեք տեսանելի վայրում: Տեսականացումը շատ կարեւոր է:

17. Թղթի վրա գրեք բոլոր գործերը, որոնք պետք է անեք եւ ձեզ հանգիստ չեն տալիս: Ավարտեք դրանք, եւ կյանքն ավելի դյուրին կդառնա: Ստուգված փաստ է:

18. Ազատվեք գռեհիկ արտահայտություններից ու մակաբույծ-բառերից: Այլ կերպ ասած՝ հետեւեք ձեր խոսքին:

19. Ամեն օր որեւէ փոքրիկ բարի գործ արեք: Բարիք գործելով՝ փոխարենը ոչինչ մի ակնկալեք: Բարությունը տուն կվերադառնա:

20. Փորձեք ամեն օր միրգ, հատապտուղ, բանջարեղեն ուտել: Սովորական դարձած կարտոֆիլի խյուսն ու մակարոնը թարմ բանջարեղենով փոխարինեք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր