Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 հուլ 2017 14:40

Թրամփն անհարբերությամբ սպասում է Պուտինի հետ հանդիպմանը

Թրամփն անհարբերությամբ սպասում է Պուտինի հետ հանդիպմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը գերմանական Համբուրգում մեկնարկող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին նա գրել է Twitter-ում: «Ես անհամբեր սպասում եմ համաշխարհային առաջնորդների հետ բոլոր հանդիպումներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Քննարկելու շատ բան կա», - գրել է նա:

 

Հայտնի է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա տեղական ժամանակով ժամը 17:45-ին և կտևի մոտ մեկ ժամ: Կրեմլի հաղորդմամբ՝ հանդիպումը լիարժեք ձևաչափով կանցկացվի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թարգմանիչներ: РИА Новости-ն գրում է, որ առաջնորդները կքննարկեն ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության կալանման հարցը և միջազգային թեմաներ, այդ թվում՝ Սիրիան և Ուկրաինան:

 

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովն այս տարի կանցկացվի հուլիսի 7-8-ը՝ գերմանական Համբուրգ քաղաքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր