Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 հուլ 2017 15:52

Կառավարությունն այսօր գերբեռնված է աշխատում, բայց դա չի նշանակում, որ արդյունվետությունը դրանից բարձրացել է

Կառավարությունն այսօր գերբեռնված է աշխատում, բայց դա չի նշանակում, որ արդյունվետությունը դրանից բարձրացել էՀայացք մամուլի ակումբում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսեց կառավարության ծրագրի իրատեսականության և տնտեսական զարգացումների մասին:
Գագիկ Մակարյանի խոսքով չնայած որոշ թերությունների՝ կառավարության նոր ծրագիրն, ընդհանուր առմամբ, իրատեսական է և կարող է էական փոփոխություններ բերել երկրում. «Իրատեսական է կառավարության այն տեսակետը, ըստ որի աղքատությունը 12 տոկոս կկրճատվի, եթե մոտավորապես 75-80 հազար ընտանիք դուրս գա աղքատությունից։ Այս դեպքում ընտանիքներ մտնող գումարը իմ հաշվարկով կազմում է մոտավորապես 150 մլն դոլար, երբ ընտանիքում մեկ հոգին 100 հազար դրամ աշխատավարձ ստանա։ Կառավարության և իմ հաշվարկներն իրար մոտ են ստացվում: 
Գագիկ Մակարյանը հավելեց, որ նոր աշխատատեղեր ստեղծելու կարիք կա. «Գործակալությունները տարեկան աշխատանքի են տեղավորում 20-25 հազար մարդու, բայց կեսից ավելին ոչ թե չունեն աշխատանք, այլ աշխատատեղն են փոխում, այսինքն՝ զուտ գործազուրկների թիվը 10-12 հազար է, որ աշխատանքի են տեղավորում։ Նոր ցուցանիշի դեպքում ստացվում է, որ կառավարությունը նոր տեմպով պետք է գնա։ Պիտի ամեն տարի առնվազն 25 հազար նոր աշխատատեղ ստեղծենք»:
Անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականությանը Գագիկ Մակարյանը ասաց. «Կառավարությունն այսօր գերբեռնված աշխատում է, բայց դա չի նշանակում, որ արդյունվետությունը դրանից բարձրացել է, միջին օղակները՝վարչության պետեր, ղեկավարները, մնացել են ծանոթ-բարեկամ նախկին աշխատողները»
Գագիկ Մակարյանը նաև հավելեց, որ կառավարությունը նոր ծրագիրն իրականացնելու համար իր հաշվարկով պետք է բյուջեում 2,9 միլիոն դոլարից ոչ պակաս գումար ունենա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր