Կոտայքում «Nissan Teana»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Nissan Tiida»-ին․ 1 հոգի վրшերթի է ենթարկվել          Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. ՀԿԿ       Դոնալդ Թրամփը պահանջել է Նեթանյահուին փոխել Արևմտյան ափի քաղաքականությունը    

10 հուլ 2017 13:45

Պարոն Մուկուչյան, հիմա Հայաստանում սեքս կա՞, թե՞ ոչ.Տեսանյութ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործում եղել է, թե ոչ:

«Դպրոցի տնօրենն ի՞նչ կարող է անել, աշակերտի ծնողին կարո՞ղ է ցուցակում ներառել և դա անել աշխատանքի ժամին կամ ՊՊԾ գնդի հրամկազմը կարո՞ղ է ցուցակ կազմել եւ ֆաքսով ուղարկել ՀՀԿ շտաբ: Ո՞րն է վարչական ռեսուսրի չարաշահումը, Ձեր ասած վարչական ռեսուսրի չարաշահումը կատվի է նման, ոնց գցում ես, ոտքերի վրա է կանգնում: Հիշեցի Սովետական շրջանի մի ասացվածք, երբ պաշտոնապես հայտարարվել էր, թե Սովետական Միությունում սեքս չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե բնականաբար կան երևույթներ, որոնք սահմանված  կարգով կարող է չարաշահում որակվել, բայց հանձնաժողովին ներկայացված թղթերում, որը գտնվել են անհայտ աղբյուրից կամ աղբարկղից, նման հիմք չկար: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Տեսողության հարց է, պարոն Մուկուչյան, հիմա Հայաստանում սեքս կա՞, թե՞ ոչ, նկատի ունեմ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի չարաշահումը»:


Տիգրան Մուկուչյանը նշեց, թե իր որոշումը նշված հարցերի վերաբերյալ ընտրությունների գնահատականում ամփոփել են:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր