Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

12 հուլ 2017 15:49

Սպառողական շուկայում նորից գնաճ է գրանցվել

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական  Գուրգեն Մարտիրոսյանը ամփոփեց 2017թ հունվար, հունիս ամիսների գների փոփոխություններ  սպառողական շուկայում:
Նրա ներկայացմամբ, 2017 թվականի հունվարին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, սպառողական շուկայում արձանագրվել է 2,6 տոկոս գնաճ, և նախորդ տարիներին նույնպես բարձր գնաճային ցուցանիշներ են եղել նշված ժամանակաշրջանում։ Այնուհետև, սակայն, փետրվար-մարտ ամիսներին նկատվել են գնանկումներ: 

Գուրգեն Մարտիրոսյանը նաև ասաց, որ 2017 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, սննդամթերքը, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքը և ծխախոտը ունեցել են գնանկում՝ 2 տոկոսի սահմաններում, իսկ ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 0,4 տոկոս, փոխարենը սակագների աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 0,2 տոկոսով. «2017 թվականի հունիսին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի ապրանքախմբում արձանագրվել է 3,9 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ ծառայությունների գները 0,8 տոկոսով նվազել են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեկ տարվա կտրվածքով համեմատությանը, ապա Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ սպառողական շուկայում գրանցվել է 1,1 տոկոս գնաճ. «Սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում 4,9 տոկոս գնաճ է եղել, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 2,9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները 1,4 տոկոսով նվազել են»,-ասաց նա:
Նախորդ տարվա համեմատ մրգի ընդհանուր գնաճ է արձանագրվել՝ 13,5 տոկոս և էականորեն բարձր են խնձորի, տանձի գները: Նա նշեց, որ բանջարեղենի, կարտոֆիլի ապրանքախմբում 19,1 տոկոսով գները բարձրացել են, մասնավորապես կաղամբի գինը երեք անգամ ավելի թանկ է, իսկ կարտոֆիլի գինը նվազել է մոտ 5 տոկոսի չափով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր