Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 հուլ 2017 15:20

Վարդավառի տոն՝ ինչպես էին այն նշում հնում և այսօր

Հայացք մամուլի ակումբում Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը և ազգագրագետ, յունգյան դպրոցի հոգեբան, երաժիշտ Լիլիթ Սիմոնյանը խոսեցին Հուլիսի 17-ին սկսվող Վարդավառի պահքի և հուլիսի 23-ին նշվող տոնի խորհրդի մասին, անդրադարձան թե ինչպես էին այն նշում հնում, և ինչպես նշել այսօր:  
 
Տեր Շմավոնը նշեց, որ Վարդավառը՝ Պայծառակերպության տոնը Քրիստոսի՝ Աստծո որդին լինելը բացահայտելու խորհուրդն ունի. «Երբ Տեր Հիսուս Քրիստոսը  առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն՝ աղոթելու, աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է և լույս է իջնում իր վրա: Վարդավառ անունը կապված է վարդ ծաղիկի հետ: Վարդը, քանի դեռ չի բացվել, չգիտենք թե ինչ գույն ունի և Քրիստոս կարծես մինչ այդ թաքնված էր, այսինքն` բոլորը տեսնում էին նրա գործերը, հրաշքները, սակայն այդ ամենը բացատրված չէր, իսկ այդ ժամանակ նա ցույց տվեց, որ ինքն է Աստծո որդին ՝բացահայտելով իր աստվածությունը»,-ասաց նա:
«Վարդավառը երրորդ տաղավար տոնն է, և յուրաքանչյուր տաղավար տոնին նախորդում է պահոց շրջան՝ մեկ շաբաթյա պահք, որը կոչված  է մարդկանց զգաստացնելու: Պահքը միտում ունի մաքրագործելու»,-ասաց Տեր Շմավոնը  նշելով, որ Վարդավառի հաջորդ օրը նույնպես համարվում է մեռելոց:
 
Լիլիթ Սիմոնյանն էլ ասաց, որ Վարդավառ անունը կապված է վարդերի ծաղկման շրջանի հետ. «Դատելով Սահակ պարթևի կանոններից՝ հնում տոնը նշվում էր ուխտագնացությամբ, այսինքն` վանքի տոն էր և այդ ավանդույթը մինչ օրս չի փոխվել: Վարդավառին ընդունված է վարդերով և այլ ծաղիկներով զարդարել վանքերի՝ այդ թվում չգործող վանքերի սեղանները: Մեկը մյուսին ջրելու ավանդույթի պահով, կասկածներ կան այն հարցում, որ միշտ այդպես է եղել, քանի որ մինչև 19 րդ դարը այդ մասին տեղեկություններ չկան: Դատել, թե հեթանոսության շրջանում ինչ տոնակատարություն է կատարվել չենք կարող»,-նկատեց բանախոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր