ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

24 հուլ 2017 19:04

Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Գիշերը՝ 00:25-ի սահմաններում, Ախուրյանի հրշեջ փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզում գտնվող Կառնուտի ջրամբարի մոտ առկա է տղամարդու հագուստ և կոշիկներ, ինչը հիմք է տալիս մտածելու, որ մարդ է խեղդվել  այնտեղ: 
Դեպքի վայր է մեկնել Ախուրյանի  թիվ 53 փրկարարական ջոկատը, որի երկար որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:  Օգնության են կանչել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խմբին: 
Hayacq.com-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Վահե Մելքոնյանը  11:00-ից սկսել  է որոնողական աշխատանքները 3,5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո, 14:30-ին ջրամբարից դուրս է բերել 1981 թվականին ծնված Շիրակի մարզի Կառնուտ համայնքի բնակիչ Կարեն Գրիգորյանի դին: Նախնական տվյալներով՝ վերջինս մտել է ջրամաբար լողալու նպատակով: 
Նշենք, որ Կառնուտի ջրամբարը ունի 150 մ երկարություն, 40 մետր լայնություն, և հիմնականում պղտոր, շինարարական աղբով լեցուն, լողալու համար ոչ նպատակահարմար ջրային տարածք է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր