Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

01 օգոս 2017 13:30

Արյունը ջրիկացնող դեղամիջոցները հաճախ խիստ վտանգավոր են հիվանդի համար

 

Արյունը ջրիկացնող դեղամիջոցները հաճախ խիստ վտանգավոր են հիվանդի համարՍրտի զարկերի ռիթմի խանգարման դեպքում բժիշկները հիվանդին նշանակում են արյունը ջրիկացնող դեղամիջոցներ՝ հաշվի չառնելով, թե ինչ ուղեկցող հիվանդություններ են առկա, սակայն գիտնականները զգուշացնում են, որ այդ դեպքում կարող են առաջանալ ներքին արյունահոսություններ: Շողացող առիթմիայի դեպքում բժիշկները սովորաբար նշանակում են հակակոագուլյանտներ՝ դեղամիջոցներ, որոնք կանխում են թրոմբների առաջացումը: Այս կերպ սրտամկանի կծկումների ռիթմի խանգարումից տառապող հիվանդների մոտ նվազում է գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Սակայն հակակոագուլյանտները, ջրիկացնելով արյունը, բարձրացնում են ներքին արյունահոսությունների առաջացման հավանականությունը, ուստի այս դեղամիջոցները հակացուցված են այն հիվանդներին, որոնց մոտ այդ վտանգն առանց այն էլ բարձր է (օրինակ՝ ստամոքսի խոցային հիվանդության դեպքում): Այնուամենայնիվ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ բժիշկները հակակոագուլյանտներ են նշանակում շողացող առիթմիայից տառապող բոլոր հիվանդներին՝ այդ թվում նաև նրանց, ում այդ դեղամիջոցները հակացուցված են, քանի որ կարող են վտանգավոր բարդություններ առաջացնել: Ընդ որում՝ այս միտումը ժամանակի ընթացքում ոչ միայն չի փոխվում, այլև էլ ավելի է խորանում: 

Գիտնականները նման եզրահանգման են եկել 2004-2015 թվականներին շողացող առիթմիայից տառապող 645 հիվանդի տվյալներն ուսումնասիրելուց ու վերլուծելուց հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե այս ժամանակահատվածի սկզբում հակակոագուլյանտները նշանակվում էին ռիսկային գոտում գտնվող հիվանդների 40%-ին, ապա վերջում նման նշանակումներ էին ստանում ներքին արյունահոսությունների վտանգի տակ գտնվող հիվանդների 67%-ը:

Գիտնականների հաշվարկով՝ ներկայում առանց անհրաժեշտության հակակոագուլյանտներ է ընդունում 38 հազար բրիտանացի՝ դրանով իսկ հավելյալ ռիսկի ենթարկելով սեփական առողջությունը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր