Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

08 օգոս 2017 16:45

Հարավային Կովկասում, Հայաստանի դերը ավելի է մեծանալու Իրանի համար. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում իրանագետ Արմեն Իսրայելյանը խոսեց  ՀՀ նախագահի Իրան կատարած այցի, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություների զարգացման հեռանկարների շուրջ:
Ըստ Արմեն Իսրայելյանի Սերժ Սարգսյանի այցն Իրան այս շրջափուլում շատ կարևոր քայլ էր քաղաքական, տնտեսական, նաև անվտանգության առումով:
Արմեն Իսրայելյանը նշեց, որ քաղաքական առումով այս այցը կարևոր էր քանի որ Հարավային Կովկասից նախագահի մակարդակով նախագահ Ռուհանիի երդմնակալությանը մասնակցեց միայն Հայաստանը. «Սերժ Սարգսյանը, Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելով, ցույց տվեց, որ Հայաստանը հավատարիմ է իր հարևանի հետ որդեգրած քաղաքականությանը և Իրանի նոր կառավարության հետ պատրաստ է խորացնել իր հարաբերությունները, կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք կան երկու երկրների միջև: Կարծում եմ, որ Երևանի այս քաղաքական քայլը կգնահատվի Թեհրանի կողմից, հատկապես որ իրանական լրատվամիջոցներում Հայաստանի մասին միայն դրական հրապարակումներ եղան»։
Իսկ տնտեսական առումով, Արմեն Իսրայելյանը կարևորեց այն, որ բարձր մակարդակով երկու երկրների ղեկավարները քննարկեցին տնտեսական ոլորտի հարցեր, որոնք առաջիկայում պետք է իրագործվեն. «Բազմաթիվ ոլորտների շուրջ քննարկումներ են եղել՝ զբոսաշրջությունից մինչև էներգետիկա։ Հայաստանի կողմից շատ կարևոր քայլ էր Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, որը չափազանց բարձր գնահատվեց Թեհրանի կողմից։ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ շատ մեծ կարևորություն ունի հարևանների հետ առանց վիզային ռեժիմի համակարգ ունենալը։ Սա նպաստեց նաև տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացմանը, և Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետի վերաբերյալ համաձայնությանը: Իրանական կողմի հետ մշտապես պետք է պահենք նաև երկաթգծի շահագործման հարցը»:
 
Անվտանգության առումով շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունն Արցախի վերաբերյալ. «Իրանի իշխանությունները հավասարակշռված քաղաքականություն են վարում այս հարցում, ինչը շատ կարևոր է և նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Սակայն այս շրջանում նախագահ Սարգսյանի և Ռուհանիի հանդիպման ժամանակ Իրանի նախագահը մի շատ կարևոր շեշտադրում արեց՝ Իրանն այսուհետ ամեն ինչ անելու է, թույլ չի տալու, որ իր տարածքների հարակից շրջաններում ապակայունացում տեղի ունենա։ Խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը, ինչը նկատում ենք, որ որոշ դեպքերում նաև Իրանի և Արցախի սահմանակից շրջաններում է տեղի ունենում»,- ասաց Արմեն Իսրայելյանը հավելելով, որ սա շատ կարևոր մեսիջ էր, և հաշվի առնելով վերջին շրջանում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Իրանի ներսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, Սիրիայում, Իրաքում անկայուն իրավիճակը՝ Իրանի համար չափազանց զգայուն իրավիճակ է ստեղծվել և հիմա Հայաստանի դերը Հարավային Կովկասում ավելի է մեծանալու Իրանի համար։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր