Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

10 օգոս 2017 16:43

5 սովորություն, որոնցից հարկավոր է հրաժարվել՝ սրտամկանի կաթվածը կանխելու համար

 

5 սովորություն, որոնցից հարկավոր է հրաժարվել՝ սրտամկանի կաթվածը կանխելու համարՍրտանոթային հիվանդությունները վերջին ժամանակներում շատ տարածված ու լուրջ խնդիր են դարձել: Այդ հիվանդությունները համարվում են մահացության հիմնական պատճառներից մեկը, սակայն բժիշկներն ու գիտնականները վստահ են, որ առողջության հանդեպ ավելի ուշադիր լինելու դեպքում սրտի կաթվածը կարելի է կանխել: Սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը վատ սովորություններն են, սակայն կան նաև շատ այլ գործոններ, որոնք բացասաբար են ազդում սրտամկանի աշխատանքի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական պատճառները, որոնք կարող են հանգեցնել սրտամկանի կաթվածի:

Ալկոհոլ 

Ալկոհոլի չարաշահումը դեպքերի 8%-ում հանգեցնում է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առաջացման: Բացի այդ, ալկոհոլը բարձրացնում է զարկերակային ճնշումը, իսկ չարաշահման դեպքում կարող է առաջանալ արյան գերճնշում: 

Ծխախոտ 

Ի տարբերություն չծխող մարդկանց՝ ծխախոտը չարաշահող մարդկանց մոտ սրտամկանի կաթվածի առաջացման հավանականությունը 4 անգամ բարձր է լինում: Վիճակագրական տվյալներով՝ սրտամկանի կաթվածի հետևանքով մահացության դեպքերի 42%-ը պայմանավորված է լինում ծխախոտի չարաշահմամբ: 

Սխալ սննդակարգ

Մեծ քանակությամբ կենդանական ծագման ճարպեր պարունակող սննդի օգտագործման դեպքում արյունատար անոթների պատերին ու ճարպային հյուսվածքներում վնասակար նյութեր են կուտակվում: Բացի այդ, ավելորդ քաշի հետևանքով կարող է առաջանալ արյան գերճնշում, իսկ անոթների պատերին կուտակված նստվածքի հետևանքով՝ թրոմբներ

Նստակյաց կենսակերպ

Նստակյաց կենսակերպ վարող մարդկնց մոտ սրտի կաթվածի առաջացման հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է լինում: Մասնագետները նշում են, որ սրտի համար լավագույն մարզանքը պարբերաբար ու չափավոր ծանրաբեռնվածությունն է:

Սթրեսային իրավիճակներ

Սթրեսն արդեն վաղուց մարդկանց կենսակերպի անբաժանելի մասն է կազմում: Մարդկանց 45%-ը սթրեսային իրավիճակներում է հայտնվում ամեն օր: Սակայն բանն այն է, որ մարդկանց մեծ մասը խնդիրները «սրտին չափազանց մոտ է ընդունում», ինչն էլ դառնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառ: Այսպիսով՝ հարկ է հիշել, որ սրտամկանի կաթվածն ու առհասարակ սրտանոթային համակարգի հիվանդությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է նվազեցնել օգտագործվող ալկոհոլի քանակը և հրաժարվել ծխախոտից: Բացի այդ, հարկավոր է նաև կարգավորել սննդակարգը, լինել ֆիզիկապես ակտիվ, հետևել մարմնի զանգվածին և հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր