Լուսառատ համայնքի բնակիչները Խոսրովի հատուկ պահպանվող տարածքում մեկ անգամ չէ, որ տեսել են մարդկանց հանգստանալուց, ինչպես նաև գյուղտեխնիկա
Իրականում ի՞նչն է եղել «Խոսրովի» արգելանոցի հրդեհի բռնկման պատճառը համապատասխան մարմինների
ուսումնասիրություներից հետո պարզ կդառնա,
սակայն անտառի հարևանությամբ գտնվող Լուսառատ համայնքի բնակիչներից մեկի պնդմամբ՝ հատուկ
պահպանվող տարածքում մեկ անգամ չէ, որ տեսել է մարդկանց, ովքեր հանգստանում են, վրաններ
են խփում՝ իսկ օգոստոսի 12 գյուղտեխնիկա է տեսել, որը մի հատվածում խոտ էր հնձում(ակնկալում
ենք հետաքննության անաչառություն):
«Խոսրովի» արգելանոցի կրակը մարեց, բայց գերատեսչությունների կրքերը չեն մարում:
Մի քանի օր է ինչ մամուլում չեն դադարում բնապահպանության նախարար
Արծվիկ Մինասյանի մեղադրանքները
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության հանդեպ, որի հետ կապված վերջինիս սպասելիքները չեն արդարացել, քանի-որ
տեխնիկական պատճառներով հրդեհականխման աշխատանքները արդյունքներ չեն տվել:
Մինչդեռ ցանկացած
ոլորտում առաջացած խնդիրների համար պատասխանատու է տվյալ ոլորտի ղեկավարը: Յուրաքանչյուր գերատեսչության շուրջ, երբ աղմուկ է լինում, կարելի է ենթադրել, որ այդ կառույցի
ղեկավարն ինչ-որ բան սխալ է անում: Մինչև տեխնիկական
աշխատողի թերացումը վնասում է կառույցի
վարկանիշն ու ղեկավար անձի դիրքը:
Երբ մարդը տեսական գիտելիք ունի և կարող է խոսել ամբիոններից, օրենքներ մշակել, մեկ այլ բան է, երբ գործնականում բարձր պաշտոն է զբաղեցնում և իր տեղում չէ, միգուցե ինքնահաստատման համար է պետք սեփական անգործությունը բարդել աջ ու ձախ:
Կարինե Սարգսյան