«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

30 օգոս 2017 12:52

Քաղաքապետարանը 54 համարի ավտոբուսով շանտա՞ժ է անում նորաբացցիներին

Քաղաքապետարանը  54 համարի ավտոբուսով շանտա՞ժ է անում  նորաբացցիներինԵրևանի քաղաքապետարանը այս տարվա գարնանը 54 համարի ավտուբուսի երթուղուց հանեց Նորաբաց համայնքը՝ պատճառաբանելով ճանապարհների անհարմարությունները: Դրան հետևեց գյուղացիների բողոքը, նրանք ճանապարհներ փակեցին ինչի արդյունքում երթուղին վերականգնվեց:  Գուղացիները  պնդում են, որ 54 համարի ավտոբուսը իրենց երեխաներին  ուսումնական հաստատություներ  ժամանակին հասցնելու   երաշխիքնն է: 
 
Օրերս լուրեր են տարածվել, որ 54 համարի ավտոբուսը հերթական  անգամ սեպտեմբերի 1-ին գյուղ չի մտնելու: Պատճառը իբրև թե ասֆալտապատման աշխատանքներն են, այս մասին մեզ ասաց Նորաբացի ավագանու անդամներից մեկը. «ճանապարհների ասֆալտապատման խնդիր իրոք ունենք, քանի որ այն վերջին անգամ իրականացվել է խորհրդային տարիներին: Երբ գարնանը 54 համարի ավտոբուսը չմտավ  Նորաբաց մեծ աղմուկ եղավ և մեր խնդրանքով ասֆալտապատման աշխատանքները  ընդգրկվեցին կառավարության հրատապ ծրագրերում, որը առաջիկա ամիսներին պետք է իրականացվեր: Մեզ արգելեցին մեր խնայած գումարները անտեղի վատնենք, սակայն քաղաքապետարանը չի ցանկանում սպասել և  չնայած նրան, որ մինչ մեր համայնք  մտնելը  ճանապարհները քայքայված են: Դա չնկատելու են տալիս և մեզ փաստի առաջ կանգնացնում, որ մեր խնայած միջոցներով ճանապարհների խնդիրը կարգավորենք, որը ըստ էության մասնակի է վերականգնելու և 4-5 ամսից նորից փաստի առաջ ենք կանգնելու»: 
Ավագանու անդամի խոսքերով՝ համայնքապետարանը 7-8 մլն դրամ պատրաստ է տրամադրել ասֆալտապատման աշխատանքների համար, որը և առաջիկա 3-4 օրում կտրամադրեն, որպեսզի աշակերտների  ուսումնական տարին սկսեն անարգել ճանապարհներով: Սակայն խնդրի լուծումը ժամանակավոր բնույթ է կրելու: 2018 թվականի գարնանը ճանապարհների հետ կապված նորից խնդիր է բարձրանալու այն  ամբողջական լուծման համար մի  քանի տասնյակ մլն. դրամներ է պահանջում, որը կառավարության ծրագրով պետք է իարկանացնել իսկ քաղաքապետարանը փաստացի «շանտաժի» լեզվով է խոսում գյուղացիների հետ: 
 
Խնդրի պարզաբանման համար Hayacq.com-ը մեկնաբանություն խնդրեց  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանինց, ով մեր հարցին ի պատասխան ասաց. «Թող գյուղացիները էթան ուր պետք է ու իրանց գյուղապետից դժգոհեն: Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում գրավոր-գրավոր»:
Կարինե Սարգսյան  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր