Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ          Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին       Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն    

30 օգոս 2017 18:05

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը չեն բարձրանա. Վիգեն Սարգսյան

 Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը չեն  բարձրանա. Վիգեն Սարգսյան
2017թ. պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի սպասվում: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք հիմա երկու առանցքային կարեւորության օրենքների վրա ենք աշխատում, այսօր դրանք Անվտանգության խորհրդին է ներկայացվել, վաղը կառավարություն կներկայացվի: Այդ նախագծերից մեկը մանրամասն անդրադառնում է սոցիալական ապահովության խնդիրնեերին: Աշխատավարձը ֆիքսվում է բյուջետային հատկացումների շրջանակում, կարեւոր գործոռույթ ունենք` բալանսավորելու մեր սպաների, զինծառայողների նկատմամբ պարտավորությունները, մեր զինված ուժերի սպառազինության եւ արդիականացման հետ կապված: Այս տարի չեմ ակնկալում աշխատավարձերի բարձարցում»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ շրջանառվող տեղեկությունները, թե սպաներին պարտադրվում է նոր պայմանագիր կնքել, իրականությանը չեն համապատասխանում. «Մենք որեւէ անգամ սպաներին չենք պարտադրել պայմանագիր կնքել, ուղղակի հաշվի առնելով, որ հաշվարկման կարգը փոխվել է, հստակություն մտցնելու համար իրավաբանական վարչությունը նրանց առաջարկել է վերանայել պայմանագրերը` մի մասը վերանայել է, մի մասը` ոչ: Չվերանայողներին որեւէ բան չի սպառնում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր