Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 օգոս 2017 18:40

5 հիանալի տարբերակ ձմերուկը որպես խնամքի միջոց օգտագործելու համար

5 հիանալի տարբերակ ձմերուկը որպես խնամքի միջոց օգտագործելու համար
Օգոստոսի կեսից հայտնվել են ամենահամով, հասած ձմերուկները, որոնց հաճելի է ուտել: Սակայն այն օգտակար է ոչ միայն մեր նյութափոխանակության համար, այլ կոսմետոլոգիական նպատակների:
 
Առաջինը, ձմերուկը կարելի է օգտագործել երիտասարդեցման նպատակով: Հատուկ դիմակը դեմքի և պարանոցի համար մաշկին թարմություն, հանգստություն և երիտասարդություն կհաղորդի: Այդ նպատակով հարկավոր է վերցնել ձմերուկի միջուկը (200 գրամ) և քսել դեմքին, պարանոցին, դեկոլտեի հատվածին: Թողնել այն 10 րոպե, այնուհետև լվանալ:

Եթե ավելի լավ մաքրում եք ցանկանում, սառեցրեք ձմերուկի միջուկը և բյուրեղիկներով խառնուրդը քսեք դեմքին: Դա կօգնի բացել ծակոտիները և հանել ուժեղ կեղտոտվածությունը:

Մեկ այլ տարբերակ դեմքին թարմություն հաղորդելու համար․ խառնեք ձմերուկի հյութը և մածունը, քսեք այն դեմքին, թողեք 10 րոպե և լվացեք սառը ջրով:

Երրորդը, ձմերուկը հիանալի միջոց է կնճիռների դեմ: Հակատարիքային դիմակ կարելի է պատրաստել ձմերուկի հյութից և ավոկադոյի շիլայից: Խառնուրդը հարկավոր է քսել 20 րոպեով, որից հետո լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Չորորդը` ձմերուկը կարող է օգնել արևային այրվածքներից: Արևի վնասակար ազդեցությունից հետո մաշկը կարելի է հանգստացնել թաթախելով բամբակը ձմերուկի հյութի մեջ և դնելով այրված հատվածներին՝ 15 րոպեյով: Այնուհետև լվանալ ջրով:

Եվ հինգերորդը, կարելի է հասնել հիանալի մաքրող արդյունքի՝ պատրաստելով սկրաբ ձմերուկից և շաքարավազից: Մեկ բաժակ ձմերուկի միջուկը, մեկ բաժակ շաքարավազը և երկու թեյի գդալ կիտրոնի հյութը խառնեք և քսեք մաշկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր