Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

31 օգոս 2017 15:48

Ավելի լավ է ամբողջ ԼՂԻՄ-ը տանք, քան այդ 6.5 շրջանները. Տեսանյութ

Ավելի լավ է ամբողջ ԼՂԻՄ-ը տանք, քան այդ 6.5 շրջանները. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը խոսեցին Արցախի անկախության հռչակման մասին:
 
Արա Պապյանի համոզմամբ Արցախի անկախությունը հիմնականում չծառայեց այն նպատակին, որի համար Արցախը ժամանակին անկախանում էր. «Արդյոք ՀՀ-ն այսօր գտնվում է տնտեսական շրջափակմա՞ն մեջ Արցախի հարցի պատճառով, իհարկե՝ այո: Այս նպատակը չկարողացանք իրականացնել, չկարողացանք դրանով աշխարհին և թուրքերին համոզել, որ Հայաստանը որևէ կապ չունի այս հակամարտության հետ: Արդյոք Հայաստանը չի՞ կրում այդ պատերազմի հիմնական ծանրությունը, իհարկե, կրում է: Հայաստանի բուն տարածքը ենթարկվում է գնդակոծության՝ օրինակ Տավուշում: Արցախում ռազմական բախումների պատճառով հիմնականում ՀՀ քաղաքացիներ են զոհվում: Արցախը Ադրբեջանից կախում չունի, բայց ՀՀ-ից կախում ունի: Այսօր Արցախը դե յուրե և դե ֆակտո Հայաստանի մասն է, քանի որ հայկական անձնագրեր են Արցախում, հայ զինվորն է, զորքը, բայց մյուս կողմից էլ ունենք մարդկանց մի խումբ, որ անձնական շահից դրդված անընդհատ խոսում են Արցախի անկախության մասին՝ դրանից ոչինչ չշահելով», ասաց Արա Պապյանը:
 
Ըստ Արա Պապյանի  անընդունելի է նաև այն, որ ՀՀ-ն բանակցում է ԼՂՀ-ի անունից. «Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայից պաշտպանության հուսալի երաշխիք չի դառնա: Կարելի է բազմաթիվ օրինակների հանդիպել, երբ միջազգայնորեն ճանաչված պետությունները միմյանց դեմ լայնածավալ ռազմական կոնֆլիկտ են սկսում: Օրինակ՝ Թուրքիայի ներխուժումը Սիրիա, Իրաքի ներխուժումը Քուվեյթ, Եմենի վրա հարձակումը և այլն: Անգամ, եթե Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի, դա դեռ չի նշանակում, որ երեք կամ հինգ տարի հետո Ադրբեջանը չի հարձակվի Արցախի վրա: Արցախ ասելով ԼՂԻՄ-ն ենք հասկանո՞ւմ, որի շուրջ բանակցություններն են գնում: Ինձ համար ավելի լավ է ամբողջ ԼՂԻՄ-ը տանք, քան այդ 6.5 շրջանները: Այդ շրջանների տալը մեզ տարիներ շարունակ արնաքամ է անելու՝ Հայաստանը բերելով տնտեսական վերջնական կործանման: Մենք ոչ թե պետք է ասենք տարածքներ կարգավիճակի դիմաց, այլ պետք է խոսենք Հայաստանին պատկանող այն տարածքների մասին, որոնք առ այսօր օկուպացված են մնում Ադրբեջանի կողմից»: 
 
Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ  Արցախը ՀՀ մաս է ըստ էության. «Փաստացիորեն, Արցախը ՀՀ մաս է: Ստացվում է՝ մի բան, որ Արցախի անկախությունը արժեք չունի, դարձել է սակարկման առարկա բանակցությունների սեղանին: Այն, ինչ արժեք չունի, ստիպված ենք փոխանակել յոթ շրջանների հետ, որոնք Արցախի մի մասն են: Վերջապես Արցախը ԼՂԻՄ ինքնավար մարզը չէ: Արդեն հասարակության մեջ զոմբիացում է գնում Արցախի անկախության ճանաչման թեմայով, մինչդեռ Արցախի անկախությունն իրականում հակահայկական նպատակ է»: 
Անդրադառնալով Հոգլանդի հայտարարությանը՝ Հայկ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Հոգլանդը և որևէ մեկը նման հայտարարություն չէր անի, եթե Հայաստանը չհամաձայներ այդ կետերին: Իսկ խաղաղապահների տեղակայման հարցում նա լուրջ մտահոգություններ ունի. «Խաղաղապահները երբեք չեն միջամտում ռազմական գործողություններին. մանդատ չեն ունենում: Օրինակ՝ Աֆրիկայում սկանդալ էր, խաղաղապահները մասսայաբար բռնաբարել էին տեղի բնակչությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր