Դիմակ՝ մաշկի մուգ հետքերից ազատվելու և գույնը հավասարեցնելու համար
Գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալը շատերի համար անհասանելի երազանք է թվում: Մարդիկ հսկայական գումարներ են վատնում մաշկը խնամող ու գունաբացող թանկարժեք քսուքներ գնելու համար և հաշվի չեն առնում, որ այդ քսուքները կարող են վնասակար լինել մաշկի համար: Սակայն մաշկի վիճակն էլ ավելի վատացնելու փոխարեն կարելի է օգտագործել բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դիմակ, որի բաղադրիչները կան բոլորի խոհանոցում: Այս դիմակը ոչ միայն սնուցում է մաշկը, այլև գունաբացում է այն և ազատում մուգ հետքերից:
Բաղադրությունը.
·1 ճ.գ. մեղր,
·1 ճ.գ. յոգուրտ,
·1 թ.գ. կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է խառնել բաղադրիչները, մինչև ստացվի համասեռ զանգված: Դիմակը հարկավոր է քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև մաքրել այն: Դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել երեկոյան, քանի որ այն մաքրելուց հետո մաշկը կարող է մի փոքր կարմրել:
Այս դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական երկու անգամից ոչ ավել: Ընդ որում՝ այն հարմար է մարմնի ցանկացած հատվածի մաշկի համար: Ժամանակի ընթացքում այն կազատի մուգ հետքերից և կհավասարեցնի մաշկի գույնը:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար: