Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

09 սեպ 2017 13:30

Թրամփը ծայրաստիճան սեքսիստ է, Իսկ Պուտինը կանանց չի հարգում.Քլինթոն

Թրամփը ծայրաստիճան սեքսիստ է, Իսկ Պուտինը կանանց չի հարգում.ՔլինթոնԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը գործող նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ծայրաստիճան սեքսիստ»։ Քլինթոնը գիրք է գրել 2016-ի նախընտրական քարոզարշավի մասին «Ի՞նչ տեղի ունեցավ» վերնագրով։ Գրքի շնորհանդեսը պետք է կայանա սեպտեմբերի 12-ին, սակայն որոշ հատվածներ արդեն հայտնվել են մամուլում։

New York Times –ը, որի տրամադրության տակ է հայտնվել գրքի կրկնօրինակը, հայտնում է, որ Քլինթոնի կարծիքով «2016-ի նախագահական ընտրություններում դեր է կատարել սեքսիզմը։ Հաղթել է բացահայտ սեքսիստը»։

Քլինթոնը նաեւ գրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին, երբ ինքը դեռ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում էր։ «Մեր հարաբերությունները լարված էին։ Պուտինը չի հարգում կանանց ու ատում է նրանց, ովքեր առարկում են իրեն, այնպես որ ես կրկնակի խնդիր էի նրա համար։ Երբ ես քննադատեցի նրա քաղաքականությունը՝ նա մամուլին հայտնեց, որ «կնոջ հետ նախընտրելի է չվիճել»։ Եվ ինձ անվանեց թույլ։ «Գուցե թուլությունը կնոջ վատագույն հատկանիշը չէ»,- կատակել էր նա։ Զվարճալի է»,- գրում է Քլինթոնը։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր