Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 սեպ 2017 14:50

Ինչ կարող են պատմել մարդու ձեռքերը նրա առողջական վիճակի մասին

Բժիշկների կարծիքով՝ ձեռքերի արտաքին տեսքն ու վիճակը կարող են պատմել այնպիսի առողջական խնդիրների մասին, որոնք հաճախ ոչ մի կերպ չեն դրսևորվում և կարող են երկար ժամանակ աննկատ մնալ:

Օրինակ՝ շատերին թվում է, թե ձեռքերի դողը կապված է միայն Պարկինսոնի հիվանդության հետ, մինչդեռ մասնագետները նշում են, որ դողը կարող է լինել նաև օրգանիզմում տեղի ունեցած տարբեր փոփոխությունների ախտանշան, որոնք ոչ միշտ են վտանգավոր կամ չափազանց լուրջ լինում: Մասնավորապես՝ նման դողը կարող է պայմանավորված լինել կոֆեինի չարաշահումով կամ երկար ժամանակ հակադեպրեսանտների գործածությամբ: 

Բացի այդ, թերապևտները նշում են նաև, որ ձեռքերի առատ քրտնարտադրությունը ոչ միշտ է կապված հիպերհիդրոզի հետ: Նրանց խոսքով՝ վերջույթները կարող են քրտնել տագնապի, սթրեսի կամ անհանգստության դեպքում 

Ձեռքերի մաշկի մշտական թեփոտումն ու թույլ և փխրուն եղունգները կարող են վկայել B խմբի վիտամինների մասին: Այս խնդրից ազատվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել B3 և B7 վիտամինների հավելումներ, ինչպես նաև հարստացնել սննդակարգը տարատեսակ ձկնատեսակներով, գետնանուշով, սնկերով ու ավոկադոյով: Մասնագետները նշում են նաև, որ շատ գունատ ու սպիտակ եղունգները կարող են լինել անեմիայի, իսկ մատներ ծայրերի պարբերաբար կապտելն ու կարմրելը՝ Ռեյնոյի հիվանդության ախտանշան: Ռեյնոյի հիվանդությունն արյունատար անոթների հիվանդությունն է, որը սթրեսի կամ մրսածության ժամանակ ախտահարում է ձեռքերի ու ոտքերի մատները:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր