Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 սեպ 2017 13:30

Եթե Լապշինը իր մեջ ուժ չգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու անվերադարձ կկորցնի ճշմարտության աչքերին նայելու կարողությունը

 

Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Կարծում եմ, հարևան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալեքանդր Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին:


Հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Ալեքսանդր Լապշինին 3 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել: Նա ազատազրկման վայրերում է անցկացրել ընդհանուր 9 ամիս: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահը Լապշինին ներելու մասին հրամանագիր էր ստորագրել: Նույն օրը հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բանտում Ալեքսանդրը փորձել էր ինքնասպան լինել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր