Ուրուգվայում հայկականությունը վտանգված է. Տեսանյութ
![](https://mail.hayacq.com/uploads/diego-karamanukyan-samvel-galstyan.jpg)
Դիեգո Կարամանուկյանի խոսքով ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «Ընդհանուր առմամբ՝ գաղութը, անորոշության մեջ է ապրում այն առումով, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական կրթօջախներ: Ուրուգվայում կան մարդիկ, որոնք հայկական բառ չգիտեն, բայց հայ երգը լսում
են: Ժամանակին «Ռադիո Արաքս»-ը հեռարձակվում էր ամեն օր, հիմա
միայն շաբաթ և կիրակի, որովհետև ուժ չունի տեղի հայությունը,
մարդ չկա, գովազդ չկա»,-ասաց նա:
Խոսելով ուրուգվահայերի խնդիրների մասին Դիեգո Կարամանուկյանն առանձնացրեց Հայաստանի և Ադրբեջանի մարտավարությունները. «Խնդիրները շատ են: Ուրուգվայում 15 հազար հայ կա, երկու հայկական
դպրոց, բայց մշակութային կյանքն ակտիվ չէ: Հայկական կազմակերպությունները փակվում են, կազմակերպվող միջոցառումները՝ քչանում: Պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական
է, վտանգված է, անգամ հայոց լեզուն այնտեղ վտանգված է, քանի որ կրթական ծրագրերում
կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ադրբեջանը Ուրուգվայում դեսպան ունի, իսկ Հայաստանը՝ ոչ: Որքան էլ պետությունն ասի, որ դա ծախսերի հետ է կապված, միևնույնն է, դեսպանի առկայությունը համայնքի կյանքում շատ կարևոր է: Սրանից էլ մեծ խնդի՞ր: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի:»:
Սամվել Գալստյանն էլ առանձնացրեց հատկապես որակյալ մշակութային միջոցառումների բացակայությունը սփյուռքյան գաղթօջախներում. «Եթե տարիներ առաջ սփյուռքի մեր գաղթօջախներում սպասում էին տաղանդավոր հայ կոմպոզիտորների, հիմա սպասում են ինչ-որ ռեստորանային մակարադակի երգիչների, ինչի հետևանքվ սփյուռքում մենք ճաշակ ենք կորցնում»: