Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

26 սեպ 2017 15:57

Մեր պետությունը պետք է աշխատի ծուղակում չհայտնվել

Հայացք մամուլի ակումբում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց աշխարհաքաղաքական նոր զարգացումների, ԼՂՀ հիմնահարցի շուրջ:
«ՄԱԿ-ն արդյունավետ չի աշխատում և ենթակա է վերափոխումների: Ասվածի ապացույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այդ կառույցի ամբիոնից ոչ այնքան ադեկվատ, բավական պարծենկոտ ելույթն էր: Սրան հակառակ՝ բավական հաջողված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը»,-ասաց Գագիկ Հարությունյանը՝ չբացառելով, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը տարիներ առաջ կարող էր կաշառած լինել այս կառույցին, ճիշտ այնպես, ինչպես վերջին տարիներին եվրոպական կառույցների որոշ գործիչների կաշառել է նրա որդին:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությանը՝ բանախոսն ընդգծեց՝ կառույցը խնդրի կարգավորման ոչ արդյունավետ ձևաչափ է:
Ինչ վերաբերում է Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության  հանրաքվեին և Հայաստանի որդեգրած քաղաքականությանը ՝ Գագիկ Հարությունյանը նշեց. «Մեր պետությունը պետք է աշխատի ծուղակում չհայտնվել՝ վարելով զգուշավոր և հավասարակշիռ քաղաքականություն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր