Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

26 սեպ 2017 16:09

Թուրքիան շահագրգռված է լինելու զսպել հայ-քրդական որևէ տանդեմ

Հայացք մամուլի ակումբում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը խոսեց աշխարհաքաղաքական նոր զարգացումների, Մերձավոր Արևելքի (քրդական հանրաքվե) և ԼՂՀ հիմնահարցի շուրջ:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նյույորքյան վերջին հանդիպումը երկար սպասված հանդիպում էր: Միջազգային հանրությունը մտահոգ է՝ թույլ չտալու ապրիլյան պատերազմի կրկնություն, դրա համար էլ նման հանդիպում նախաձեռնեց: Առաջին անգամ էր, սակայն, որ ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահները չխոսեցին Վիեննայի պայմանավորվածության առաջին երկու կետերի մասին՝ անդրադառնալով միանգամից երրորդ կետին: Արդյո՞ք սա նշանակում է, որ միջազգային հանրությունը հաշտվել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետ: Փաստարկներ կան պնդելու, որ դա լիովին հանրավոր է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Ես տեսնում եմ ՄԽ համանախագահների կողմից մի տեսակ փախուստ, նահանջ՝ նախկին դիրքերից, ինչը վատ նշան է հայկական կողմի համար: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է հետամուտ լինեն պարզաբանումների համար կամ արդեն հայտնի փաստարկները ներկայացնեն հանրությանը: Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպմանը հայկական կողմը պետք է պնդի Վիեննայի պայմանավորվածությունների կատարման վրա՝ այդ հանգամանքը ներկայացնելով որպես բանակցությունների շարունակության միակ հնարավորություն:»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության  հանրաքվեին՝ քաղաքագետը շեշտեց՝ հանրաքվեի շուրջ Հայաստանում միանշանակ վերաբերմունք չկա, սակայն անկախ դրանից՝ միանշանակ է, որ Թուրքիան շահագրգռված է լինելու զսպել հայ-քրդական որևէ տանդեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր