Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 սեպ 2017 21:40

Փող և հարստություն բերող նախանշաններ

 Փող և հարստություն բերող նախանշաններ
Մեզնից շատերը հավատում են ժողովրդական նախապաշարումներին, հատկապես նրանց, որոնք կապված են փողի և հարստության հետ:
Թղթադրամը, որը նկատել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Հակառակ դեպքում դա կնշանակի, որ անտեսում եք փողը:
Գերբով դեպի վեր ընկած մետաղադրամը փող է բերում, իսկ հակառակ դեպքում` վանում: Առաջին դեպքում` վերցրեք մետաղադրամը, իսկ 2-րդի դեպքում` թողեք:

Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք առողջության վերականգնման համար շատ գումար ծախսել:
Որպես թեյավճար տրվող գումարը վերադառնում է եռակի չափով:

Ճաշասեղանը բարեկեցության խորհրդանիշ է: Մի նստեք այդ սեղանի վրա, այլապես փողը Ձեզ կշրջանցի:
Որպեսզի տուն գումար մտնի, ճաշասեղանի սփռոցի տակ մի քանի մետաղադրամ դրեք:
Դրամապանակը մի դրեք ճաշասեղանի և մահճակալի վրա:
Տանը միայն մի ավել պետք է լինի, և այն պետք է լայն կողմով դեպի վեր դրված լինի:
Երբեք շաղ մի տվեք մետաղադրամները:

Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք, ուղղեք ու հարթեցրեք:
Երբ փող եք կուտակում, նախօրոք որոշեք, թե ինչի համար եք դա ծախսելու, բայց երբեք սև օրվա համար մի կուտակեք: Փողը հավաքեք դրական մտքերով: Այդ դեպքում հաջողությունն անպայման այցի կգա:
Սարդերը բարեկեցության և հարստության խորհրդանիշներ են: Եթե տանը սարդ եք նկատում, սպասեք շահույթի: Եվ հանկարծ մտքներովդ չանցնի սպանել նրանց:
Փակ տարածության մեջ սուլել չի կարելի. Դա կբերի զգալի գումարի կորստի:
Հացն ու աղը պարտքով մի տվեք: Համարվում է, որ դրանց հետ միասին տանից հեռանում են փողն ու բարեկեցությունը:
Արևի մայր մտնելուց հետո տունը մի մաքրեք:

Գիշերը բանալի ու փող սեղանին մի թողեք:
Գետնին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա, այլապես այն կփախչի ձեզնից:
Հացը թափողին նյութական անբարեկեցություն է սպասվում:
Աղբը պատուհանից մի թափեք: Այդպես փողն է թռչում տանից:

Տան մեջ ակվարիումը փող է բերում, բայց նրա միջի ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
Սարքին պահեք բոլոր ծորակները: Անիմաստ հոսող ջրի հետ գնում է նաև փողը:
Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Գնեք բնական կաշվից կարմիր դրամապանակ:
Պետք չէ ծախսել վերջին կոպեկը: Դատարկ դրամապանակն աղքատություն է գուժում: Խանութներով շրջելուց հետո դրամապանակի մեջ գոնե մեկ թղթադրամ և մի քանի կոպեկ թողեք:

Տարբեր արժողության թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:
Երկար մի պահեք կեղտոտ, ճմրթված կամ պատռված թղթադրամները:
Հին դրամապանակները մի շպրտեք:

Թղթադրամները պահեք այնպես, որ թվերը լինեն մեկ ուղղությամբ:
Դրամապանակի գաղտնամասում պահեք 2 դոլարանոց թղթադրամ կամ թղթադրամ, որի մեջ 5 թիվը կա:
Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:
Փողը հաշվել է սիրում, բայց այն չհաշվեք արևը մայր մտնելուց հետո: Դա անհաջողություն կբերի:
Երբեք և ոչ մեկի ցույց մի տվեք Ձեր դրամապանակի փողերը:
Բնության մեջ փողի խորհրդանիշներն են ծառը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք, իսկ բանալուց մորթուց կախազարդ կախեք:

Որպեսզի փողը երկար մնա տանը, աշխատավարձի օրը ոչ մի կոպեկ չի կարելի ծախսել: Ստացված գումարը պետք է տանը գիշերի:
Խանութում մի տվեք և մի վերցրեք փողն անմիջապես ձեռքից ձեռք: Փողի հետ կարող է փոխանցվել նաև այլ մարդու էներգետիկան, որը միշտ չէ, որ դրական է: Եթե վաճառողը սխալվել և ավելի գումար է տվել, հետ վերադարձրեք:
Երբեք մի պարծեցեք նոր ձեռք բերած իրերով:

Երբեք մի նայեք այն մուրացող մարդու աչքերին, ում փող եք տալիս:
Ծակ գրպաններն անպայման պետք է կարել:
Թանկարժեք զարդերը բող են բերում. կրեք դրանք միշտ: Դրանք բարեկեցության խորհրդանիշ են: Եվ ոչ մի դեպքում Ձեր թանկարժեք զարդը մի տվեք ուրիշին փորձելու կամ կրելու համար:

Ինքդ քո մազերը մի կտրիր, այլապես կկտրես հաջող ֆինանսական հնարավորությունները:
Երբ քոր է գալիս ձեռքի ձախ ափը, նշանակում է՝ փող է գալու, իսկ եթե՝ աջը, ծախսելու նշան է:
Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը վնասի նշան է, հղի կնոջը հանդիպելը` շահույթ ստանալու:
Երբեք մի նախանձեք նրանց, ովքեր Ձեզնից շատ փող ունեն: Դա բերում է էլ ավելի մեծ ֆինանսական դժվարությունների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր