Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց          Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի       «Mercedes»-ը բախվել է ծառին, քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց    

30 սեպ 2017 21:45

Շարմազանովը վրացի գործընկերներին մտահոգություն է հայտնել Ջավախքում ոստիկանների կողմից հայերին ծեծելու դեպքի առնչությամբ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։
Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրասենյակից։
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:
Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր