Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 հոկ 2017 18:50

Ում են ցանկացել «Արմենիա» ԲԿ-ից փախցնել. մանրամասներ Բժշկական կենտրոնի կրակոցների դեպքից (տեսանյութ)

 Ում են ցանկացել «Արմենիա» ԲԿ-ից փախցնել. մանրամասներ Բժշկական կենտրոնի կրակոցների դեպքից (տեսանյութ)
Արդն հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։
Այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Նախնական տեղեկություններով՝ այդպիսով նա փորձել է կազմակերպել հիվանդանոցում բուժում ստացող կալանավորված անձի փախուստը, որը կրակոցների ժամանակ եւս փորձել է դիմել փախուստի, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են։
ArmLur.am-ին գրում է, որ  հայտնի դարձավ, թե ով է եղել այն դատապարտյալը, որին հավանաբար ցանկացել են փախցնել: Վերջինս պաշտոնյաների բնակարանները թանալանած բանդայի անդամներից մեկն է` Դավիթ Գալստյանը: Հավելենք, որ Դավիթ Գալստյանը մի քանի անգամ դատարանի դահլիճում փորձել է ինքնավնասումներ կատարել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր