Կենցաղային օճառը՝ կնճիռների դեմ պայքարում
Կենցաղային օճառը, թվում է, թե գնում է անցյալ, չէ՞ որ այժմ գոյություն ունեն հսկա քանակությամբ կոսմետիկ միջոցներ և կենցաղային քիմիա, որոնք ունակ են լուծելու յուրաքանչյուր խնդիր: Սակայն մասնագետները պնդում են, որ սովորական կենցաղային օճառն իր հարուստ օգտակար հատկություններն ունի:
Ըստ մասնագետների, օճառն օգտակար է ծերացման դեմ պայքարում, հարբուխի և այլ խնդիրների համար: Առաջին հերթին այն օգտակար է յուղոտ մազեր ունեցողների համար: Այս օճառն օգնում է ազատվել թեփից և պահպանել մազերի մաքրությունը երկար ժամանակ:
Երկրորդը, դրա օգնությամբ կարելի է հեռացնել մաշկի գրգռվածությունը դեպիլյացիայից հետո: Այդ նպատակով բավական է օճառել մաշկի զգայուն հատվածները:
Երրորդը, շաբաթը երկու անգամ կենցաղային օճառով լվացվելով կարելի է զգալիորեն նվազեցնել կնճիռները և կանխել ծերացման առաջին նշանները: Դրա օգնությամբ նաև լավ են մաքրվում ծակոտիները:
Չորորդը, կենցաղային օճառը կարող է ազատել հարբուխից: Մշակեք քթանցքները օճառային լուծույթում թաթախած բամբակի օգնությամբ:
Հինգերորդը, կենցաղային օճառը հիանալի օգնում է սնկի դեմ պայքարում: Այն նաև օգտակար է կապտուկների և այտուցվածության դեմ պայքարում:
Եվ վերջում, գիտնականները նկատել են, որ այս օճառը կարելի է քսել արևային այրվածքների վրա: Դա կօգնի խուսափել բշտիկներից և կարմիր հետքերից: