Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

03 հոկ 2017 13:00

Գորգիսյան- Աշոտյան բանավեճ ԱԺ-ում.Տեսանյութ

Գորգիսյան- Աշոտյան բանավեճ ԱԺ-ում.ՏեսանյութԱզգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, քննարկվում է ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ արդյոք հանձնաժողովը պատրաստ է առաջիկայում կազմակերպել ուսումնասիրություն եւ ներկայացնել եզրակացություն՝ ԵՏՄ-ին անդամակցելով ինչ է Հայաստանը կորցրել եւ ինչ է շահել:
Արմեն Աշոտյանը պատգամավորի այս հարցին պատասխանեց. «ԵՏՄ-ից դուրս գալու հարցը մեր հանձնաժողովի օրակարգում դրված էր եւ կքննարկվեր, եթե պարոն Մարուքյանը ֆիզիկապես ներկա լիներ քննարկմանը: Երբ ԵՏՄ անդամակցության հետ է կապվում ապրիլյան պատերազմը, դա նույնքան «ուժեղ» փաստարկ է, որքան «Ելքի»՝ Ազգային ժողովում հայտնվելը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետո»,-ասաց նա:
Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց. «Շատ անտրամաբանական բան ասացիք, քանի որ ԵՏՄ-ն կապ չուներ մեր խորհրդարան մտնելու հետ», իսկ Արմեն Աշոտյանն էլ հակադարձեց. «Ինձ իրականում ճիշտ հասկացաք, ձեր մուտքը խորհրդարան մտնելու հետ ոչ մի կապ չուներ ԵՏՄ-ի հետ, որքան ապրիլյան պատերազմը՝ ԵՏՄ անդամակցության հետ կապ չուներ: Երբ բուն խնդիրը հայտնվի հանձնաժողովի նիստի ընթացքում, համապատասխան ելույթներով կամփոփվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր