Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

03 հոկ 2017 13:34

Մեր անկախությունն ավարտվեց այս դահլիճում եղբորս սպանությամբ. Արամ Սարգսյան(տեսանյութ)

Մեր անկախությունն ավարտվեց այս դահլիճում եղբորս սպանությամբ. Արամ Սարգսյան(տեսանյութ)Հայաստանի անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի  21-ին Վազգեն Սարգսյանի հպարտության արցունքներով եւ հոկտեմբերի 27-ին՝ այս դահլիճում նրա սպանությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային Ժողովում իր ելույթում նշեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Այսօր կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որի դուռը գիշերային որոշումով բացվեց Հայաստանի առաջ: Ձեզանից մեկը կասի՞, թե քանի երեխա չի ծնվել, քանի որ տան տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի՞ կին է  ստիպված տղամարդ դարձել, քանի տան դուռ է փակվել: մենք ուզում ենք, որ հայը մնա Հայաստանում, այստեղ աշխատանք ունենա, ուզում ենք արդյունաբերություն վերականգնել, գյուղատնտեսությունը լոլիկի ու ծիրանի գերի չդարձնել: Մեր անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի  21-ին եղբորս հպարտության արցունքներով եւ հոկտեմբերի 27-ին այս դահլիճում նրա սպանությամբ: Դրանից հետո ձեր կարգախոսը եղել է՝ «Ամեն ինչ իշխանության դիմաց» կարգախոսով»,-ասաց նա



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր