Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 հոկ 2017 17:20

Կարմայի 5 հիմնական օրենք, որոնք Ձեզ կհուշեն այն մասին, թե ինչն այնպես չեք անում

 Կարմայի 5 հիմնական օրենք, որոնք Ձեզ կհուշեն այն մասին, թե ինչն այնպես չեք անում
Հոգ տարեք Ձեր մասին ու հիշեք, որ կյանքում ամեն ինչ վերադառնում է…
Արդյոք հավատու՞մ եք Կարմայի Օրենքին: Արդյոք հավատո՞ւմ եք այն բանին, որ Արարիչը հետևում է Ձեզ: Հավատո՞ւմ եք արդյոք նրա պատժին և օրհնությանը: Ապրո՞ւմ են արդյոք Ձեր մարմնում համաձայնությունն ու ներդաշնակությունը: Ինչի՞ց արժե վախենալ և ինչի՞ մասին մտածելն է անվտանգ:

Կարմայի օրենքները ցույց են տալիս, որ ցանկացած գործողության համար կա հատուցում հենց նույն արժեքով ու դա բնական գործընթաց է:
Բոլոր վատ ու լավ բաները վերադառնում են: Կգա նաև մեր «աստղային» ժամը և մենք կամ կպատժվենք, կամ էլ կստանանք արժանապատիվ վարձատրությունը:

Յուրաքանչյուր մարդ կարող է ապրել ներդաշնակ ինչպես ինքն իր, այնպես էլ շրջապատող աշխարհի հետ: Պետք է միայն լսել Տիեզերքին ու կատարել Նրա պահանջները:

1. Կանոն-Պահպանություն
Դուք այս հսկայական աշխարհի մի մասնիկն եք ու Ձեր առաքելությունը կայանում է նրանում, որ պահպանեք այն: Աշխարհն ավելի լավը դարձրեք: Մի վախեցեք: Հոգ տանելով աշխարհի ու շրջակա միջավայրի մասին՝ Դուք կփրկեք Ձեզ ու Ձեր ժառանգներին:

2. Կանոն-Խոնարհություն
Այս աշխարհում մենք շրջապատված ենք տարբեր բաներով: Մենք պետք է սովորենք տեսնել ամեն ինչի միայն դրական կողմերը: Բացասականը կարող է միայն ներսից քայքայել: Հասկացեք, որ Տիեզերքը սիրում է Ձեզ ու նրանում ամեն ինչ դրական է:

3. Կանոն-Զարգացում
Ժամանակն արագ է ընթանում: Նրանում ամեն ինչ անխուսափելի է: Աշխարհն անընհատ փոփոխվում է, իսկ մարդիկ ընթացքի մեջ են: Դուք պետք է հասկանաք ու ընդունեք, որ ամեն ինչ հավերժ չէ: Սովորեք փոփոխվել այնքան արագ, որքան ժամանակը ու Դուք միշտ մեկ քայլ առաջ կլինեք:

4. Կանոն-Մեծահոգություն
Ինքներդ Ձեզ վարժեցրեք լինել կարեկից, ըմբռնող, համբերատար ու գթասիրտ: Այս հմտությունները երբեք  ոչ մեկին չեն խանգարել ապրել: Հենց այս հմտությունների շնորհիվ Դուք կկարողանաք Ձեզանից դրական էներգիա ճառագել: Լավ մարդ լինելով՝ Դուք լավ օրինակ կլինեք Ձեր երեխաների համար:

5. Կանոն-Ոգեշնչում
Հավատարիմ մնացեք Ձեր երեզանքին: Գնացեք դեպի Ձեր նպատակները: Երբեք մի հանձնվեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ոգեշնչեք մյուսներին: Մարդկանց տարեք Ձեր հետևից: Միայն նրանք են ստանում ամեն ինչ, ովքեր անդադար առաջ են ընթանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր