Եթե անգամ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա. Ռուստամյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
![Եթե անգամ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա. Ռուստամյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին Եթե անգամ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա. Ռուստամյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին](https://mail.hayacq.com/uploads/posts/2023-12/medium/1702101300_a-rostomyan.jpg)
Հարցին, թե ժնևյան հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը շատ լավատեսորեն էր տրամադրված, Ալիևի անունից լավատեսական հայտարարություն արեց, նրա ժպիտն ու լավատեսությունը շատ քննադատվեց, կա՞ր լավատեսության հիմք, Ռուստամյանը պատասխանեց. «Ես անձամբ հանդիպմանը չեմ եղել, բայց կարծում եմ, որ լավատեսության հիմքն այն է եղել, որ հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքը այլ է եղել: Եթե անգամ Սերժ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա»:
Նա ասաց, որ Ադրբեջանը միայն մեկ ճանապարհով է պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը՝ ինքը ոչ մի զիջում չանելով, հարցը պետք է կարգավորվի: «Բնականաբար, ամեն անգամ, հանգիպումների ժամանակ բախվում է պատին և նորից վերադառնում իր ելակետին»,- ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը, նամանավանդ որ մեկ անգամ դա արդեն արել են: