Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

26 հոկ 2017 11:30

Ձեզ պետք էր 100 զո՞հ, որ նոր հասկանայիք. Գորգիսյանը՝ ՀՀԿ-ականներին(տեսանյութ)

Հայաստանի իշխանությունները ոտնահարում են ժողովրդավարությունը կեղծ հայրենասիրական պաթոսի ներքո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Տպավորություն է, որ հենց հիմա հասկացաք բանակի կարեւորությունը, ո՞ւր էին ձեր  պաթոսախեղդ ելույթները, երբ բանակից գողանում էին, զինվորից էին գողանում, ապրիլյան պատերազմը պետք եղավ հասկանալու համար, որ լրջագույն խնդիրներ ունենք, ձեզ պետք էր 100 զո՞հ եւ 800 հա տարածք կորցնե՞լը, որ հասկանայիք բանակի կարեւորության մասին: Մենք հասկանում ենք բանակի կարեւորության մասին: Խոսում եք այստեղ շարքով քայլելու մասին, պարոնայք, եթե այդպիսի ապրելակերպ եք ուզում, կարող եք գնալ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան: Եթե մենք ուզում ենք Հայաստանը դառնա Իսրայել, մի մոռացեք, որ Իսրայելի կարեւորագույն բաղադրիչը ժողովրդավարությունն է, որը դուք ոտնահարում եք կեղծ հայրենասիրական պաթոսի ներքո: Ամեն քայլ ուղղված ժողովրդավարության դեմ հարված է բանակին»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Պատգամավորի ելույթը հունից հանեց Հանրապետականներին, նրանք տեղից սկսեցին խոսել:

«Դու ի՞նչ ես հասկանում հայրենասիրությունից»,- տեղից ասաց պատգամավորներից մեկը, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց տեղից. «Բա դու ի՞նչ ես հասկանում հայրենասիրությունից»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց գործընկերներին փոխադարձ հարգանք ցուցաբերել:

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր