«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

03 նոյ 2017 16:50

«Կովկասի սեւ այգում». CNN-ի հունական բաժինը ռեպորտաժ է պատրաստել Արցախի մասին. տեսանյութ

CNN-ի հունական բաժինը ռեպորտաժ է պատրաստել Արցախի մասին: Ռեպորտաժի հեղինակ Մարիա Կարխիլակին եղել է դիրքերում, զրուցել Արցախի Հանրապետության ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ:
Լրագրողը, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր գտնվում է պատերազմի ու խաղաղության միջեւ: Նրա խոսքով՝ այսօր Ղարաբաղի շատ տարածքներ ականապատված են, ինչը հանգեցնում է մահվան դեպքերի:

«Առաջնագծում, Մարտակերտի շրջանում, մենք տեսանք երիտասարդ զինվորների, որոնց 20 տարին դեռ չի բոլորել, զրուցեցինք նրանց հրամանատարի հետ: Նաեւ հանդիպեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որոնց հետ քննարկեցինք այս բարդ հակամարտության ասպեկտները»,- նշել է հեղինակը:

Լրագրողը նաեւ որոշ տվյալներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի մասին. Նա, մասնավորապես, նշել է, որ Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվել է Ադրբեջանական խորհրդային հանրապետության կազմում, թեեւ ԼՂ բնակիչների գերակշռող մեծամասնությունը հայեր են եղել:

Ռեպորտաժում նշվում է, որ 1994 թվականից ի վեր հակամարտությունը կոչում են «սառեցված», սակայն 2016-ին տեղի ունեցավ հրադադարի հաստատման ժամանակից ի վեր ամենամեծ զինված բախումը, ինչը հիշեցրեց, որ չլուծված հակամարտությունները վտանգավոր են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր