Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

08 նոյ 2017 11:30

Լավրով. Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպել Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք լսում ենք Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ նա ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նման հանդիպում: Արարողակարգային ծառայությունները շփման մեջ են, եւ երբ առաջնորդների ժամանակացույցները վերջնականապես հստակեցվեն, կարծում եմ՝ ձեզ այդ մասին կհայտնեն»,- ասել է նա:

Նա նշել է նաեւ, որ իր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կարող է տեղի ունենալ նույն գագաթնաժողովի շրջանակում:
Լավրովը հայտնել է, որ ծրագրում է Թիլերսոնի հետ քննարկել երկկողմանի հարաբերությունները, որոնք «լուրջ վերանորոգում են պահանջում», ինչպես նաեւ Կորեական թերակղզու, Սիրիայի ճգնաժամի կարգավորման, Իրաքի, պաղեստինա-իսրայելական հակամարտության, Ուկրաինայի հարցերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր