Վայոց Ձորի դատախազությունում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով քրգործ է հարուցվել

Հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են Ռ.Մ.-ի կողմից նշված երկու անձանց ընտրակաշառք առաջարկելու մասին:
Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության՝ դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար: