Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 նոյ 2017 16:45

ՀՀ-ԵՄ պայմանագիրը լավն է, բայց եթե չիրականացնենք, կմնա թղթի վրա և կվարկաբեկվենք. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը խոսեց ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրի, և հետագա քայլերի շուրջ:
Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրում շատ դրույթներ կան, որոնք կօգնեն Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, դատական մարմինների անկախությունն ապահովել, ապահովել նաև օրենքի գերակայությունը. «Կան նաև ծրագրեր, որոնք սոցիալական վիճակը կբարելավեն Հայաստանում։ Կան դրույթներ՝ կապված այլընտրանքային էներգետիկայի հետ, կապված նրա հետ, որ Հայաստանը պետք է մտնի ընդհանուր եվրոպական տարածք, ինչը կբերի նրան, որ ավիատոմսերը կարող են դառնալ ավելի մատչելի: Պայմանագիրը լրացնում է այն բացը, որը կա Հայաստանի տնտեսության, առևտրի և տարբեր ոլորտներում: Այս պայմանագիրը չի հակասի կամ չի հարվածի այլ խաղացողների շահերին Հայաստանում, քանի որ, եթե մենք անում ենք համեմատություն ԵՏՄ-ի հետ, ակնհայտ երևում է, որ ԵՄ-ի հետ պայմանագրում ոչ թե հակասող, այլ փոխլրացնող դրույթներ կան։ Դա շատ կարևոր է, որ շատ կարճ ժամանակահատվածում բոլորը կհասկանան, որ ոչ մեկի շահերին էլ չի հարվածում այդ պայմանագիրը, ոչ մի մտավախություն թող երրորդ երկրներում չլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պայմանագիրը շանս է տալիս, որ մենք զարգանանք։
Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ պայմանագիրը կյանքի կոչելու համար և իշխանությունը, և հասարակությունը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն. «Այդ պայմանագիրը լավն է, բայց եթե չիրականացնենք, կմնա թղթի վրա, և կվարկաբեկվենք։ Ես հուսով եմ, որ, եթե իշխանությունները հետևողականորեն գնացին ու ստորագրեցին, ուրեմն, ունեն կամք՝ իրականացնելու»։
Ինչ վերաբերվում է արցախյան հակամարտության կարգավորման առումով ձևակերպումներին Ստեփան Գրիգորյանը նշեց, որ պայմանագրի նախաբանում և հոդվածներից մեկում հստակ ձևակերպում կա, որը կապված է կոնֆլիկտների լուծման հետ.«Այնտեղ հստակ գրված է, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խոսվում է ՄԽ ձևաչափի մասին։ Դա շատ դրական է։ ԵՄ-ն չի լուծում Արցախի հարցը, այդ հարցը լուծվում է ՄԽ շրջանակներում, և պայմանագրում հստակ դա գրված է։ Մյուս տարի Ադրբեջանը պլանավորում է ստորագրել նմանատիպ պայմանագիր ԵՄ-ի հետ, և պարզ է, որ այնտեղ ձևակերպումն այլ չի կարող լինել։ Այստեղ մենք առաջ ընկանք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր