Ով է Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի կահույքի սրահը թալանած անձը
Ինչպես
տեղեկացրել էր jnews.ge-ն նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտը գողերը ջարդել էին
Ախալքալակի Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին
պատկանող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք իրենց
հետ տարել էին 12 000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ապացույց հանդիսացող կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ պատգամավորի կահույքի սրահի թալանի
գործով արդեն մեկ մարդ է ձերբակալվել և գործն ուղարկվել է դատարան:
Hayacq.com-ի տեղեկություններով
պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահից գողությունը կատարել է հենց
սրահի աշխատակիցը:
Մեր ունեցած տեղեկություներով, վերջին շրջանում, Ախալքալակում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի գողությունների դեպքերը, ինչպես առանձին մարդկանց բնակարաններից,
այնպես էլ բիզնես ոլորտից:
Վերջին
չորս ամսվա ընթացքում, խոշոր չափի գողություններ են կատարվել՝ ատամնաբույժ
Ա-ի տանից՝ հափշտակել են մոտ 50000$ և մեծ քանակի ոսկեղեն, հացի գործարանի սեփականատիրոջ
բնակարանից գողացել են չհրկիզվող
պահարանը, որում մեծ քանակի գումար և ոսկյա իրեր են եղել, բիրժայի աշխատակցին վնասել և հափշտակել
են մոտ 135 000$ չափի գումար և շատ այլ դեպքեր:
Հավելենք, որ այսքան ամիս անց, այս
դեպքերից և ոչ մեկը դեռ չի բացահայտվել, իսկ Ախալքալաքում մարդիկ արդեն վախով են ապրում, թե իրենց հետ ինչ կպատահի: